Էրդողանը հայտարարել է, որ կորցրել է վստահությունը Արևմուտքի ներկայացուցիչների նկատմամբ

Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների ոստիկանության հետ միասին «ահաբեկչական խմբավորումներին» պաշտպանելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի Sputnik. Թուրքիան մինչ օրս որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել իր այն մտահոգության վերաբերյալ, որն առնչվում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։

«Մենք բացահայտ հայտարարել ենք, որ դեմ ենք այդ երկու երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելուն` Քրդստանի աշխատավորական կուսակցություն ահաբեկչական խմբավորմանն ու դրա ճյուղերին աջակցելու պատճառով։ ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է և ոչ թե ահաբեկչական կազմակերպությունների աջակցման կազմակերպություն։ Նրանք Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների ոստիկանության հետ միասին պաշտպանում են այդ ահաբեկչական կազմակերպություններին»,-եզրափակել է Էրդողանը։

Նա նշել է, որ Անկարան կորցրել է վստահությունը Արևմուտքի երկրների ներկայացուցիչների հայտարարությունների նկատմամբ. հայտարարություններ, որոնք նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում և նամակներում ամրագրված չեն։
Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից գրավոր երաշխիքներ է պահանջում․ Չավուշօղլու
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, եթե այդ երկրները քայլեր ձեռնարկեն թուրքական կողմի ներկայացրած պայմանները կատարելու համար։ Հակառակ դեպքում, նրանց ջանքերն Անկարայի դիրքորոշումը չեն փոխի։