ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները պարգևատրվել են

Ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրում է տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները պարգևատրվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից։

«Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ»,–ասվում է կարգադրության մեջ:

Նշենք, որ պարգևատրման չափը չի նշվում։ Ազգային ժողովում վերջին անգամ դրամական պարգևատրում էր հատկացվել մարտին` Կանանց տոնի առթիվ։ Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակազմի կանայք պարգևատրվել էին 70.000 դրամի չափով: