«Արմավիր» ՔԿՀ–ի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Տղամարդու դին գտել են Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ կանգառին հարակից տարածքում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել մարմնական վնասվածքներ:
«Վենդետայի» փորձ Երևանում. ոստիկանությունը կանխել է նոր սպանությունը
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: