Արայիկ Հարությունյան
© Photo : press office of the President of Artsakh
Պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ կառուցված շենքը նախատեսված է 60 երեխայի համար և ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով:
Հարությունյանը խորհրդանշական է համարել Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախադպրոցական ուսումնական հաստատության բացմամբ նշանավորելը։ Նա տոնի առթիվ շնորհավորել է բոլոր երեխաներին` ընդգծելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Արցախում նրանց համար կայուն և արժանապատիվ ապագա կառուցելու համար: