«Արարատի» գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

Էդգար Թորոսյան
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Էդգար Թորոսյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ազատվել է ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում։
«Էդգար Թորոսյանի և ակումբի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Էդգար Թորոսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:
Հիշեցնենք` Թորոսյանը «Արարատի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թվականի հունվարին։ 36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» էր աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը Արկադի Անդրեասյանի օգնականն էր: 2019-ին գլխավորեց «Արարատ-2»-ը: 2020-21թթ. մրցաշրջանից սկսած` ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:
2020 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։