Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 16-ամյա ուղևորը մահացել է

«Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ջրատարի մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 16-ամյա տղա է մահացել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 30-ին: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:
Վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել և քարշակի միջոցով տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: