Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է

Հայկ Սարգսյանը և Տիգրան Խաչատրյանն ակտիվորեն մասնակցում էին ընդդիմության հանրահավաքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
Խաչատրյանին ձերբակալել են երեկ` քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Երեկ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին` Հայկ Սարգսյանը (նույն հոդվածի հատկանիշներով)։
Հավելենք, որ երկուսն էլ մասնակցել են «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին։
Գալստյանը տեղեկացրեց նաև, որ ձերբակալելու որոշման իրավաչափությունը բողոքարկելու են։