Պայթյուն Բուրսայի ֆաբրիկայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիա. շտապօգնություն
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության խմբեր։ Միջադեպի պատճառները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Թուրքիայի Բուրսա քաղաքի կահույքի ֆաբրիկայում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է NTV-ն:
Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով մեկ բանվոր զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ ծառայությունների մարտական հաշվարկներ։
Պատահարի պատճառների մասին չի հաղորդվում: