ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում մայիսի 28-ին տեղի ունեցավ 4-րդ ՖԲՄԱ կանանց կայծակնային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարիա Գևորգյանը 1-2-րդ հորիզոնականները կիսեց գրոսմայստեր Անջելյա Ստոյանիվիչի հետ։ Բոլոր երկրորդական արդյունքները հավասար էին, լրացուցիչ արդյունքներով հաղթող ճանաչվեց Մարիա Գևորգյանը։
Հիշեցնենք, որ հայ շախմատիստները հաջող էին հանդես եկել նաև «Շարժա Մասթերս - 2022» միջազգային բաց մրցաշարում։