Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի, «Ռոսսելխոզբանկի» դեմ

Ալինա Կաբաևան. Արխիվային լուսանկար
Կանադան շարունակում է ընդլայնել իր պատժամիջոցների ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Կանադան հակառուսական պատժամիջոցներ է սահմանել «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաևի և ևս 21 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ՌԴ կառավարությանը:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսսելխոզբանկը», «Ինվեստտորգբանկը», Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի և Ռուսական վենչուրային ընկերության կառավարիչները:
Ֆիզիկական անձանց լրացուցիչ ցանկը գլխավորում է 1983թ-ին ծնված Ալինա Կաբաևան։