ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Միլանի «Ինտերը» համոզված է, որ կկարողանա պայմանագիր ստորագրել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է լրագրող Նիկոլլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն` «Ինտերը» 3,5 մլն եվրո աշխատավարձով երկու տարվա պայմանագիր է առաջարկել 33-ամյա հայ ֆուտբոլիստին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, թե Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» հայտնել է «Ռոմայի» ղեկավարությանը, որ բանակցում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը «Ռոմայում» երեք խաղաշրջան է անցկացրել, իսկ մի քանի օր առաջ թիմի հետ նոր եվրագավաթի առաջին խաղարկության` Կոնֆերենցիաների լիգայի հաղթող դարձավ։