ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Թուրքիան որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Մոնտրյոյի կոնվենցիայում դրույթներ կան մասին, որ չի կարելի թույլ տալ ռազմական նավերի մուտքը Սև ծով։ Այս մասին Anadolu գործակալության խմբագիրներին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Թուրքիան իր վրա է վերցրել միջնորդի դերը, որը խրախուսում են բոլոր կողմերը։
«Իսկ կկարողանա՞ արդյոք Թուրքիան այդ դերը կատարել, եթե պատժամիջոցներ մտցնի (Ռուսաստանի դեմ)։ Ամեն մեկն օգուտ է տեսնում մեր դերից, և շատերն օգուտ են տեսնում պատժամիջոցներին չմիանալու մեր քաղաքականությունից՝ Եվրոպայի երկրների գլխավորությամբ։ Մենք Մոնտրյոյի կոնվենցիա ենք մտցրել, ստիպված ենք բաց թողնել օդային տարածքը։ Նույնիսկ դուրս գալով կոնվենցիայից, մենք Ռուսաստանին խնդրում ենք նավերի վերաբերյալ, եղել են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնք նախապես ծրագրված էին։ Մենք չեղարկել ենք, հետաձգել են դրանք։ Այսինքն՝ մենք կարևոր դերակատարություն ունենք», - ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն առևտրային նավերի համար պահպանում է նշված նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում, բայց ռեժիմները բոլորի համար տարբեր են: Ընդ որում, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով: Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի տարածքով նավերի անցումը։