Հարցվածների 70 տոկոսը ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունք ունի. փոխոստիկանապետ

Բողոքի ակցիա Երևանում
Ոստիկանի մասնագիտությունն ընտրողների թիվը նվազել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ հանձնառությամբ ոստիկանության նկատմամբ վերաբերմունքի հանրային հարցում է անցկացվել. արդյունքները քաջալերող են. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։

«Հարցվածների 70 տոկոսը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական է գնահատել։ Ոստիկանությունը նաև առաջատար է իրավապահ հաստատությունների ոլորտում` վստահության 58 տոկոս ցուցանիշով»,- ասաց Մովսիսյանը։

Նա հավելեց, որ ամբողջական հարցումն ամփոփման փուլում է։
Ի դեպ, ոստիկանի մասնագիտությունն ընտրողների որոշակի նվազում կա` եթե 2020-ին մագիստրատուրայում 16 ուսանող կար, ապա 2021-ին նրանց թիվը 7-ն է։ Մովսիսյանը նշեց` այս հարցով մտահոգված են և այժմ ուսումնասիրություններ են անում` խնդիրը լուծելու համար։