ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արտագնա խաղերում հանդես կգա նոր մարզաշապիկով։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
«Սպիտակը՝ հայկական եռագույնի տարրերով։ Գնահատե՛ք ազգային հավաքականի նոր՝ արտագնա մարզաշապիկը»,- ասվում է լուսանկարների նկարագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցաշրջանը կսկսի նոր մարզաշապիկներով թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերում։ Տնային շապիկը կարմիր է՝ ՀՀ զինանշանով։
Նշենք, որ ֆուտբոլիստները մայիսի 30-ին սկսել են մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝ հունիսի 4-ին՝ Հայաստան-Իռլանդիա, հունիսի 8-ին՝ Շոտլանդիա-Հայաստան, հունիսի 11-ին՝ Ուկրաինա-Հայաստան, հունիսի 14-ին՝ Հայաստան-Շոտլանդիա։