Հայաստանում կստեղծվի իրանական նորարարությունների և տեխնոլոգիաների տուն

Նման կենտրոններ արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում և Քենիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում կստեղծվի նորարարությունների և տեխնոլոգիաների իրանական տուն. Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի աջակցությամբ մի քանի երկրներում ստեղծվել է Իրանական նորարարությունների և տեխնոլոգիաների տուն ՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանքի համաշխարհային շուկա զարգացնելու նպատակով:
Նման կենտրոններ արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում և Քենիայում, որոնց շուտով կմիանան Հայաստանն ու Իրաքը։
Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանն Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտում
Աջակցելով նորարար գաղափարներին և անցկացնելով տեխնոլոգիական ու նորարարական միջոցառումներ՝ կենտրոնները հարթակ կդառնան իրանական գիտելիքահեն ընկերությունների և նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման և առաջմղման համար։
Կենտրոնները հիմնականում ձևավորվում են մասնավոր հատվածի ներդրումներով և աջակցությամբ։