ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
«Նոր մրցաշրջանը` նոր մարզաշապիկով։ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ազգային հավաքականի նոր` տնային մարզաշապիկը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ֆուտբոլիստները մայիսի 30-ին սկսել են մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝ հունիսի 4-ին՝ Հայաստան-Իռլանդիա, հունիսի 8-ին՝ Շոտլանդիա-Հայաստան, հունիսի 11-ին՝ Ուկրաինա-Հայաստան, հունիսի 14-ին՝ Հայաստան-Շոտլանդիա։