ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկայում Ռուսաստանից նոր տեխնիկա կստանա։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ԱԻ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Տեխնիկայի համալրվածության մասով տարվել և տարվում են աշխատանքներ հիմնականում միջազգային գործընկերների հետ։ Տեխնիկայի համալրման հարցով ամենօրյա ռեժիմով ենք աշխատում»,–ասել Փամբուխչյանը։
Նախարարի խոսքով` քանի որ շատ թանկ է փրկարարական տեխնիկան, փորձում ենք ամեն տարի պետբյուջեի միջոցով ինչ–որ չափով նաև համալրում անել։
Փամբուխչյանը հայտնեց նաև, որ Հայաստանը պայմանագիր ունի ՌԴ ԱԻ նախարարության հետ և ամեն տարի փրկարարներ են գործուղվում Ռուսաստան` ուսումը շարունակելու։