ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լաուրա Լոհմանին։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Ալիևն ու ամերիկացի դիվանագետը քննարկել են ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու հարցը։ Այդ համատեքստում նրանք անդրադարձել են Հարավային գազային միջանցքի գործունեությանը և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ու կապույտ վառելիքի մատակարարման դիվերսիֆիկացման հարցում Ադրբեջանի դերին։
Նշենք, որ հակառուսական պատժամիջոցների և ռուսական էներգակիրներից հրաժարվելու փորձերի համապատկերում ԱՄՆ-ն ակտիվորեն փոխարինող է փնտրում։ Ադրբեջանն այդ առումով Արևմուտքի կողմից ընկալվում է որպես ոչ մեծ, բայց դիվերսիֆիկացման հնարավոր աղբյուրից մեկը։