Թուրքիայի գլխավոր շտաբի շենքի դիմաց միկրոավտոբուս է վթարվել, տուժել է 20 մարդ

Շրջված միկրոավտոբուսի վարորդն ու ուղևորները վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Անկարայի կենտրոնում միկրոավտոբուսը թեթև մարդատար ավտոմեքենայի է բախվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TRT հեռուստաալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր, Թուրքիայի գլխավոր շտաբի մոտ։ Նախնական տվյալներով, 20 մարդ տուժել է։
Վնասվածքներ են ստացել շրջված միկրոավտոբուսի վարորդն ու ուղևորները։