Ստամբուլի ափերի մոտ բեռնանավեր են բախվել

Առափնյա անվտանգության խմբերը դեպքի վայր են ուղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի -Sputnik. Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, երկու բեռնանավ են բախվել։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը։
«Մարե» բեռնանավը Մարմարա ծովում նավարկության ժամանակ անհայտ պատճառով վերահսկողությունից դուրս է եկել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նավը, որը շեղվել է ուղուց, բախվել է մեկ այլ բեռնանավի՝ «Արել–4»-ին։
Առափնյա անվտանգության խմբերը դեպքի վայր են ուղարկվել։ Զոհվածներ ու տուժածներ չկան։
Չնայած միջադեպին՝ երկու նավերը կարողացել են շարունակել իրենց ճանապարհով գնալ։