Մոլդովայում կասեցվել է քաղաքացիական նշանակության զենքի ներմուծումն ու արտահանումը

Մոլդովա
Խստացվել են նաև քաղաքացիական նշանակության զենք–զինամթերքի վաճառքի պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մոլդովայի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը որոշել է արտակարգ դրության ժամանակահատվածում դադարեցնել քաղաքացիական նշանակության զենքի և զինամթերքի ներմուծումը, արտահանումը, վերարտահանումն ու տարանցումը։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի կայքում հրապարակված որոշման մեջ։
Փետրվարի 24-ին Մոլդովայի իշխանությունը 60 օրով արտակարգ դրություն էր սահմանել, այնուհետև երկարացրել ևս 60 օրով։
Փշոտ է Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն. խոստանալը հո ամուսնանալ չի՞ նշանակում
Ըստ որոշման` խստացվել են նաև քաղաքացիական նշանակության զենք–զինամթերքի վաճառքի պայմանները։ Արգելվել է զենք ցուցադրել ցուցափեղկերում։ Վաճառքը թույլատրվում է միայն հատուկ թույլտվություն ունեցող անձանց, բոլոր գնորդների վերաբերյալ տեղեկությունը փոխանցվում է ոստիկանությանը։ Զենքի վաճառքով զբաղվող առևտրի կետերի սեփականատերերը պետք է ավելացնեն աշխատողների և անվտանգության աշխատակիցների թվաքանակը։ Խանութ կարող է մտնել առավելագույնը երեք մարդ։ Սպառազինության տեխնիկական ստուգում անցկացնելու ժամանակ զինագործները կստուգեն քաղաքացիական անձանց զենք կրելու օրինականությունը։
Դատարանը Մոլդովայի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել 30 օրով