ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Մելիտոպոլի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Այսօր՝ ժամը 07.40-ի սահմաններում, քաղաքի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Բոգդան Խմելնիցկու, Սերգեյ Կիրովի, Պյոտր Դորոշենկոյի փողոցների բնակիչների տների պատուհաններն ու պատերը ցնցվում էին։ Քաղաքի կենտրոնը լցվել է սև ծխով»,- Տելեգրամի իր էջում գրել է Ռոգովը։
Տուժածների մասին տվյալներ դեռ չկան։ Ռոգովը պայթյունը «ահաբեկչություն» է անվանել։