ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
«Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց տվեց 16, 64 մ և գրավեց առաջին տեղը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների ատլետիկայի առաջնությանը:
Հայտավորված են 18 երկրների հավաքականներ: