ՀՀ նախագահը Վրաստանում է

ՀՀ նախագահը Վրաստանում է
Վահագն Խաչատուրյանին Թբիլիսիում դիմավորել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ու փոխարտգործնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
ՀՀ նախագահը Վրաստանում է
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում Խաչատուրյանին դիմավորել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։
Դիմավորման արարողություն
Նշենք, որ ՀՀ նախագահը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով։
«Բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը». ՀՀ նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետին