«Հենրիխ, մի՛ հեռացիր». «Ռոմայի» երկրպագուները խնդրանքով դիմել են Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյան
Կոնֆերենցիաների լիգայում գրանցած հաղթանակից հետո երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին խնդրել են չտեղափոխվել «Ինտեր»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները ֆուտբոլիստին խնդրում են չլքել ակումբը։ Այս մասին գրել է Gazzetta dello Sport–ը։
Կոնֆերենցիաների լիգայում իր թիմի հաղթանակից հետո Մխիթարյանը սոցցանցերում գրել էր. «Անմոռանալի օր էր։ Շնորհակալություն, «Ռոմա»»։
«Ռոմայի» երկրպագուներն ի պատասխան գրել են. «Մի՛ հեռացիր»։ «Ինտեր» տեղափոխվելու մասին առայժմ միայն ԶԼՄ–ներն են գրում, պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
«Ռոմայի» համար Մխիթարյանի հեռանալն անդառնալի կորուստ չի լինի, բայց երեք տարվա ընթացքում նրան հասցրել են սիրել և ըստ արժանվույն գնահատել։
««Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում Մխիթարյանին, սակայն «Ռոման» դեռ չի շտապում պատասխանել»,– գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Հենրիխին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր։
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
«Ռոմայի» հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել հայկական դրոշով. տեսանյութ