Հարսանեկան արարողություն՝ Ֆրանսիայի հրապարակում

Նարեկ Մութաֆյանն ու Մարգարիտա Պետրոսյանը
Մարգարիտան 44- օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրն է։
Sputnik
Ընդդիմադիր երիտասարդներն իրենց ամուսնությունը գրանցելով «զագսում»` շտապել են Ֆրանսիայի հրապարակ։ Նարեկ Մութաֆյանին ու Մարգարիտա Պետրոսյանին Ֆրանսիայի հրապարակում երգով են դիմավորել։
Նորապսակները ձեռքերը չամուսնացածների գլխին են դրել` «տարոսը նրանց» մաղթելով։ Հրապարակում ծափահարել և շնորհավորել են երիտասարդներին։
Մարգարիտան 44- օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրն է։