Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը, որը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը: Այսօր Հայաստանի թիմը կանցկացնի առաջին մարզումները: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Նշվում է, որ հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սարգիս Ադամյանն էլ հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:
Նշենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հունիսի 4–ին` ժամը 17։00–ին, կխաղա Իռլանդիայի հետ, հունիսի 8–ին` ժամը 22։45–ին` Շոտլանդիայի, հունիսի 11–ին` ժամը 17։00–ին` Ուկրաինայի և հունիսի 14–ին` ժամը 20։00–ին՝ Շոտլանդիայի հետ։