Արթուր Բազեյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Արթուր Բազեյան
Եվրոպայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ այս առաջնությունում մրցավարների որոշումները փոփոխման ենթակա չեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Արթուր Բազեյանը հռչակվեց Երևանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
57 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը մրցեց Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուրովի հետ և պարտություն կրեց։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար այսօր կպայքարեն նաև 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Լունես Ամրաուին է, ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը. նրա մրցակիցը վրացի Գեորգի Կուշինաշվիլին է:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանին կհանձվի առաջնության բրոնզե մեդալը:
Հիշեցնենք, որ նա երեկ կայացած կիսաեզրափակիչում պարտություն է կրել, բայց չի ճանաչել այն։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ թեև ֆեդերացիան ամեն ինչ արեց, որ որոշումը վերանայվի, բայց Եվրոպայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ այս առաջնությունում մրցավարների որոշումները փոփոխման ենթակա չեն:
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: