Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են 5 ավտոմեքենա

Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։ Ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ, գրում է Shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 10։20-ի սահմաններում։ Վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։