ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Համբարյանին նշանակել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,–ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվել է. նա մեղադրվում է կաշառք վերցնելու համար։
ԱԻ նախարար է նշանակվել Արմեն Փամբուխչյանն ապրիլի 12-ին։