ԱՄՆ-ն ՌԴ-ին հարվածող հրթիռներ չի մատակարարի Կիևին. Բայդեն

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մանրամասները կարող են հայտնի դառնալ արդեն այս շաբաթվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային հրթիռային այնպիսի համակարգեր չի մատակարարի, որոնք կարող են հարված հասցնել ՌԴ տարածքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ռոյթեր» գործակալության տվյալներով` Բայդենի հայտարարությունը հնչել է Ուկրաինա ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ուղարկելու վերաբերյալ հաղորդումների համապատկերում։
Ինչպես ավելի վաղ գրել էին ԱՄՆ առաջատար ԶԼՄ-ները, ռազմական օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 96-րդ օրը։