Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի Հանրապետության նախագահին կընդունեն Վրաստանի նախագահի նստավայրի «Օրբելիանի» պալատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։
Վահագն Խաչատրույանին կընդունեն Վրաստանի նախագահի նստավայրի «Օրբելիանի» պալատում, որտեղ էլ կկայանա երկու երկրների նախագահների հանդիպումը։
Խաչատուրյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հավելենք, որ սա Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։