Սյունիքում մեքենան 50 մետր սահել է ձորակը. վարորդը հոսպիտալացվել է

ՃՏՕ–ի հետևանքով տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր Սյունիքում ՃՏՊ է տեղի ունեցել` մեքենան 50 մետր սահել է ձորակը. վարորդը հոսպիտալացվել է, հայտնում է ԱԻՆ–ը։
Ժամը 16։02-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան սահել է ձորը։
Պարզվել է, որ «Toyota» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել դեպի հարակից ձորակը:
Վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: