Շիրակում մեքենան բախվել է ճամփեզրի պատնեշներին և կողաշրջվել. վարորդը խմած է եղել

Ավտովթարի հետևանքով 24-ամյա մի աղջիկ է հոսպիտալացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր Շիրակի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 24-ամյա մի աղջիկ է հոսպիտալացվել, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 07:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մ. Գևորգյանը իր վարած Ford Transit ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է` նա եղել է ոչ սթափ: