«Ռեալը» 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

«Ռեալը» 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր
Խաղի սկիզբը մարզադաշտի մերձակայքում տիրող անկարգությունների պատճառով հետաձգվել էր 37 րոպեով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում մայիսի 28-ին միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլն» ու «Ռեալը»:
Փարիզի արվարձանում` Սեն–Դենիում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ թագավորական ակումբի։ 59-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժոինիորը։
«Ռեալը» 14-րդ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ, ինչը ռեկորդային է մրցաշարի համար։ Մադրիդյան ակումբն 8-րդ անգամ անընդմեջ հաղթանակ տոնեց գլխավոր եվրագավաթի եզրափակիչում։
Խաղի սկիզբը մարզադաշտի մերձակայքում տիրող անկարգությունների պատճառով հետաձգվել էր 37 րոպեով։ Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ–ները` հավանաբար երկրպագուներն առանց տոմսերի փորձում էին ներս մտնել` ճեղքելով անվտանգության շղթան։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում երկրպագուներն անցնում են ցանկապատով, անտեսելով աշխատակիցներին և վազում դեպի մարզադաշտ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառում։