Կրիվոյ Ռոգում ուկրաինական զորքի մեծ զինանոց է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կրիվոյ Ռոգում ՌԴ ՕՏՈւ–ն մեծ հեռահարության հրթիռներով Ուկրաինայի ԶՈւ–ի մեծ զինանոց է ոչնչացվել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ՌԴ ՕՏՈւ–ն Դնեպրովետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի ձեռնարկություններից մեկի պահեստային տարածքում Ուկրաինայի ԶՈւ–ի մեծ զինանոց է ոչնչացրել», – ասել է գեներալը։
Բացի այդ, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կառավարման 62 կետ, կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 596 շրջան, ինչպես նաև հրետանային և ականանետային ստորաբաժանումների դիրքեր։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ռուսական ավիացիան կառավարման երկու կետ և ուկրաինացի զինվորականների կուտակման 53 շրջան, ինչպես նաև ավելի քան 300 ազգայնական և 50 միավոր տեխնիկա է ոչնչացրել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 95-րդ օրը։