Նեպալում 19 ուղևորով և անձնակազմի 3 անդամներով ինքնաթիռ է անհետացել

Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է երեք ուղղաթիռ, այդ թվում ՝ մեկ ռազմական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նեպալի երկնքում 19 ուղևորով և անձնակազմի 3 անդամներով ինքնաթիռ է անհետացել, գրում է Asian News International-ը:
Պարբերականի տվյալներով՝ Tara Air-ի ինքնաթիռը Պոկհարա տուրիստական քաղաքից թռչում էր Ջոմս քաղաք։
Վերջին անգամ ինքնաթիռը տեսել են Դհաուլագիրի լեռան ուղղությամբ։
Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է երեք ուղղաթիռ, այդ թվում ՝ մեկ ռազմական։