Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները, տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով։ Գծանշման աշխատանքները հիմնականում գիշերային ժամերին են կատարվում։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Հայկ Սարգսյանն ասում է, որ քաղաքի քարտեզագրում ունեն, և ըստ սխեմայի էլ գծանմուշներ են արվում։ Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը ՃՈ-ից անցել է համայնքին:
«Այս տարի ավելի ուշ սկսեցինք գործընթացը եղանակային իրավիճակից ելնելով։ Ներկի որակի պահանջները խստացվել են` ուշ մաքրվող են և ավելի խիտ»,–ասում է Սարգսյանը։
Հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ոլորտային փոփոխություններ:
2022-ին 24 000 քմ ուղղաձիգ գծանշում կարվի։