ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Ռոժկովան հայտարարել է, որ ՌԴ հատուկ գործողության սկսվելուց հետո Ուկրաինան Արևմուտքից 6.5 մլրդ դոլար աջակցություն է ստացել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հատուկ գործողությունը սկսվելուց ի վեր Ուկրաինան գրեթե 6.5 մլրդ դոլար է ստացել գործընկեր երկրներից։ Բոլոր գումարները գնում են բյուջե»,–ասել է նա։
Ռոժկովայի խոսքով՝ այդ գումարի մեջ մտնում են ինչպես դրամաշնորհային, այնպես էլ վարկային միջոցները, սակայն նա չի հստակեցրել, թե միջոցների որ մասն է անհատույց տրամադրվել։ Նա չի մանրամասնել նաև, թե վարկերի տոկոսադրույքները որքան են` հավելելով, որ դրանց ցածր են։
Ռոժկովան նաև նշել է, որ ամեն ամիս Ուկրաինային 5 մլրդ դոլար է անհրաժեշտ պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։