ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» «Ռոմային» հայտնել է, որ բանակցում է 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկանում ենք gianlucadimarzio.com-ից։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կնքելու բանավոր համաձայնություն է տվել «Ինտերին»։ Չնայած «Ռոման» կփորձի երկարաձգել Մխիթարյանի` մինչև հունիսի 30-ը նախատեսված պայմանագիրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Մխիթարյանին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր։ «Ռոման» առաջարկել էր մեկ տարվա պայմանագիր։
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։