ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Եվրոպայի բռնցքամարտի առաջնության քառորդ եզրափակիչում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց հունգարացի Ռիխարդ Կովաչին ու անցավ եզրափակիչ։
Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ 3:2 հաշվով առավելության հասնելով Բուլղարիան ներկայացնող Խավիեր Դիաս Իբանեսի նկատմամբ։
Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր է ստացել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: