ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա մի քանի օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա ցերեկային ժամերին։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև` կարկուտ տեղա:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրությունում:
Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 29-31, գիշերը` 15-17 աստիճան տաքության սահմանում։