ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ` 3 մեքենաների մասնակցությամբ, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Ա. Ե.), «VAZ-2107» (վարորդ` Ռ. Հ., ծնված 1958 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է: Այրվել է ավտոմեքենայի սրահը։
«Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:01-ին: