ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ։ Մրցավարները հաղթանակը շնորհեցին Իսպանիայի թիմի անդամին, հայտնում է news.am-ը։
Առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին՝ 4-1, երկրորդ ռաունդում մրցակիցը, թեև նկատողություն ստացավ, բայց հաղթանակը շնորհվեց նրան՝ 4-1, երրորդ ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին իսպանացուն՝ 5-0:
Հայաստանի թիմը համաձայն չէ մրցավարների որոշման հետ և չի իջնում ռինգից՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։
Բողոքին միացել է նաև Ուկրաինայի թիմը, որը նույնպես համաձայն չէ նախորդ մենամարտերում իր ներկայացուցիչների հետ կապված մրցավարական որոշումների հետ։
Հիշեցնենք, որ այսօր կիսաեզրափակիչում Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ, նրանցից Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը ու Ռաֆայել Հովհաննիսյանը անցել են եզրափակիչ։