ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ունենք եզրափակիչի առաջին մասնակիցը։
86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը հիանալի մենամարտ անցկացրեց և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաշ Նիեժվեսկիին՝ դուրս գալով եզրափակիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում Հովհաննիսյանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։
Քառորդ եզրափակիչում այսօր իրենց մենամարտերը կանցկացնեն նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: