Բիլ Գեյթսի կանխատեսումներով` նոր համաճարակ է սպասվում

Կորոնավիրուսից հետո մարդիկ չեն հասցնի շունչ քաշել. Գեյթսը նոր համաճարակի մասին է խոսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Առաջիկա երկու տասնամյակում կարող է սկսվել նոր համաճարակ, Diario պարբերականին տված հարցազրույցում հայտարարել Է Microsoft ընկերության հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Հիսուն տոկոս հավանականություն կա, որ հաջորդ 20 տարում ևս մեկ համաճարակ կսկսվի»,–ասել է Գեյթսը։
Հավելենք, որ ապրիլին ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 500 միլիոնը: