Պուտինը խոսել է սահմանակից շրջաններում սադրանքները կանխելու մասին

ՌԴ նախագահն առանձնացրել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության անձնակազմի հստակ ու խիզախ գործողությունները, որոնք կոչված են կանխելու տարատեսակ սադրանքներն ու դիվերսիաները:
Sputnik
Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում սադրանքներ և դիվերսիաներ են կանխում, ինչպես նաև հետևողական աշխատանք են իրականացնում գրոհայինների ու նեոնացիստական խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով սահմանապահներին։

«Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության անձնակազմին, քաղաքացիական անձնակազմին և, իհարկե, վետերաններին։ Ձեր մասնագիտական տոնը հիրավի հերոսական ավանդույթների շարունակականության և միասնության վառ խորհրդանիշներից է, ժողովրդական երախտագիտության և հարգանքի խորհրդանիշ բոլոր նրանց հանդեպ, ովքեր պատմական տարբեր ժամանակաշրջաններում ամրացրել, պահպանել և պաշտպանել են մեր հայրենի հողի սահմանները»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, թե այդ մասնագիտության տեր մարդիկ ինչ մեծ դեր են ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթելու գործում։
«Ու փառք Աստծո, մենք կզբաղեցնենք տեղերը»․ Պուտինը պատժամիջոցների ու ԵԱՏՄ զարգացման մասին