Հայաստանի պետական այրերն այս պահին Սարդարապատում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին։
Փաշինյանին ուղեկցում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք` Հայաստանում այսօր նշվում է Հանրապետության օրը։
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։