ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Երևանում 16-ամյա պատանին անզգուշաբար դանակահարել է ընկերոջը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` մայիսի 27-ին հիվանդանոցից տեղեկացրել են, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին, ըստ նույն հաղորդագրության՝ խոստովանական բացատրություն է տվել. պատմել է, որ զբոսայգում ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: