Վահագն Խաչատուրյանն ընդունեց Չեռնոգորիայի նախագահին. արարողությունը հետնաբակում էր

ՀՀ նախագահի նստավայր
Այժմ մեկնարկել է երկու երկրների նախագահների առանձնազրույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Բաղրամյան 26-ում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունեց Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին։
Չեռնոգորիայի նախագահի ընդունելության արարողությունը կայացավ ՀՀ նախագահի նստավայրի հետնաբակում։
Հնչեցին երկու երկրների օրհներգերը, ինչից հետո նախագահները մտան ներս։ Լուսանկարման արարողությունից հետո մեկնարկեց նախագահների առանձնազրույցը։
Հիշեցնենք` Չեռնոգորիայի նախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Միլո Ջուկանովիչին երեկ ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Չեռնոգորիայի նախագահի պաշտոնական պատվիրակությունը ստիպված է եղել Հայաստանի կառավարության շենք մուտք գործել ծառայողական հետնամուտքով, քանի որ ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցները շրջափակել էին կառավարության գլխավոր մուտքերը։